Ներքին շուկա
Ներդրումնների և աճի խթանում
«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը աջակցում է արդյունավետ և մրցունակ ներքին շուկայի ձևավորմանը, որը նպաստում է արդար առևտրային միջավայրի զարգացմանը, հավասարակշռված կարգավորման ապահովմանը և ոլորտի կայուն աճին։
Հիմնադրամի գործունեությունը ներառում է ներքին շուկայի զարգացմանը միտված մի շարք ուղղություններ՝ նպատակ ունենալով բարելավել բիզնես միջավայրը և բարձրացնել տեղական արտադրողների մրցունակությունը։
Արդյունաբերական ռազմավարություն
Հայաստանի նորաձևության և տեքստիլ արդյունաբերությունն ունի զարգացման մեծ ներուժ՝ պայմանավորված մասնագիտական կարողություններով, ստեղծարար մտածողությամբ և ոլորտի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերով։ Վերջին տարիներին ոլորտը զարգանում է՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ, խթանելով արտադրական կարողությունների արդիականացումը և ընդլայնելով շուկաները՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակներում։

«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը կարևորում է այնպիսի արդյունաբերական քաղաքականության ձևավորումը, որը կաջակցի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, կնպաստի նորարարության խթանմանը և կապահովի արդար մրցակցային միջավայր։ Ռազմավարական մոտեցումները միտված են նաև ոլորտի միջազգային ինտեգրմանը և հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը։
Made on
Tilda