Նորարարություն և հմտություններ
Հայաստանի տեքստիլի և հագուստի ոլորտը զարգացող և բազմաբնույթ արդյունաբերական ուղություն է, որտեղ մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կարևոր դեր ունեն շուկայի փոփոխվող պահանջներին համապատասխանելու համար։
ՏՈՕՀ–ը աջակցում է ոլորտի կայուն զարգացմանը՝ խթանելով նորարարությունները, արտադրական կարողությունների աճը և համագործակցությունը ոլորտի տարբեր դերակատարների միջև։ Հայաստանի ընկերությունները շարունակաբար ներդրումներ են իրականացնում ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ կազմակերպչական լուծումների մեջ՝ համագործակցելով տեղական և միջազգային գործընկերների, կրթական և հետազոտական կառույցների հետ՝ բարձրացնելու ոլորտի մրցունակությունը։
Հետազոտություն և նորարարություն

Հետազոտության և նորարարության ոլորտում ՏՈՕՀ–ը աջակցում է ոլորտի զարգացմանը՝ համագործակցելով պետական կառույցների, մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների հետ։ Հիմնական նպատակներն են՝
  • ստեղծել բարենպաստ պայմաններ ոլորտում հետազոտական և նորարարական գործունեության զարգացման համար Հայաստանում
  • Աջակցել համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը՝ ներգրավելով ֆինանսավորման և աջակցության մեխանիզմներ
  • Խթանել առաջադեմ և նորարար տեքստիլ ոլորտի ձևավորումը՝ համահունչ միջազգային միտումներին

Հմտություններ

Հմտությունների զարգացման ուղղությամբ ՏՈՕՀ-ը նպաստում է ոլորտում որակյալ մասնագետների ներգրավմանը և զարգացմանը՝ արձագանքելով աշխատաշուկայի աճող պահանջներին։ Հիմնական նպատակներն են՝
• Աջակցել կրթական ծրագրերի և նախաձեռնությունների զարգացմանը՝ բոլոր մակարդակներում՝ ներառյալ մասնագիտական և բարձրագույն կրթությունը
• Խթանել համագործակցությունը կրթական հաստատությունների և գործարար հատվածի միջև՝ համատեղ ծրագրերի իրականացման համար
• Նպաստել տեքստիլ ոլորտի ճանաչմանը որպես գրավիչ աշխատաշուկա՝ առաջարկելով որակյալ աշխատանք և զարգացման հնարավորություններ
Made on
Tilda