Մեր մասին
«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի տեքստիլ և նորաձևության ոլորտների ռազմավարական զարգացման, համակարգված առաջխաղացման և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով։ Հիմնադրամը հանդես է գալիս որպես ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հարթակ՝ միավորելով պետական և մասնավոր հատվածների ներուժը, մասնագիտական փորձը և ներդրումային հնարավորությունները։

Մեր գործունեության հիմքում պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության ձևավորումն է։ Հիմնադրամը գործում է որպես կապող օղակ՝ համախմբելով ոլորտի ընկերություններին, պետական կառույցներին, միջազգային կազմակերպություններին և ներդրողներին՝ ձևավորելով միասնական և համագործակցային զարգացման միջավայր։

Մենք ձգտում ենք ձևավորել մրցունակ, նորարար և կայուն տեքստիլ էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանի դիրքավորման ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանում նորաձևության և ստեղծագործական արդյունաբերության զարգացած կենտրոն։


Made on
Tilda